Ամուլսար. պետության բնանտարբերությունը ֆիլմի դիտում քննարկում Գյումրիում

 

Հայաստանի բնապահպանական խնդիրները մեզանից յուրաքանչյուրինն են, ամեն ոք պարտավոր է իրազեկված լինելու: Այս օրերին Հայաստանի ամենաթեժ բնապահպանական կետը Ամուլսարն է: Գյումրիում երկօրյա ճամփորդության ընթացքում կազմակերպեցինք Ամուլսար. պետության բնանտարբերությունը ֆիլմի դիտում քննարկումը Բեռլին Արտ հյուրանոցում: Ֆիլմի դիտմանը մասնակցեցին Գյումրու «Հրայք»ավանդական երգի-պարի խմբի երիտասարդները, դպրոցականներ: Կարևոր էր, որ կրթահամալիրի սովորողները փոխանցելու բան ունեին: Գյումրեցի երիտասարդները մեծ ուշադրությամբ էին դիտում ֆիլմը,որից հետո ծավալվեց քննարկում, հարցեր,հնչեցին մտահոգություններ:
Գյումրու «Հրայք» ավանդական երգի-պարի խմբի համակարգող Դավիթը հորդորեց մասնակիցներին, որ լինեն ավելի պահանջատեր, քանի որ խոսքն իրենց երկրին է վերաբերվում ու չեն կարող հաշվի չնստել մեզ հետ:

Իրականում Ամուլսարի հանքի շահագործման խնդիրն ավելի խորն արմատներ ունի: Ու հետաքրքիրն այն է, որ նախարար Արծվիկ Մինասյանը 2017 թ-ի Բնապահպանության  նախարարության Վարչապետին ներկայացրած  աշխատանքների հաշվետվության մեջ բառ անգամ չի նշել Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերի մասին, ավելին, նույնիսկ Թեղուտի էկոլոգիական աղետի մասին,որն արդեն ոչ մի կերպ թաքցնել չեն կարող: Այն տնտեսական, սոցիալական ու բնապահպանական վնասը, որ Թեղուտի հանքի շահագործման դադարեցման հետևանքով կախվել է մեր երկրի գլխին,տարիներ հետո կրկնվելու է Ամուլսարի օրինակով:

Դիտեք ֆոտոշարն ու ֆեյսբուքյան ուղիղ եթերը հանդիպումից.

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s