Որսա պահը. մաս առաջին

Ժամանակը մեզ միշտ զարմացնում է. արձակուրդն ավարտվում է՝ դեռ չսկսված: Դեռ նոր ես տեղ հասել, բայց արդեն վերադարձի ժամանակն է: Բավական է վերադառնալ ու արդեն այդ օրերը դառնում են լոկ հիշողություն: Հիշողությունն էլ մի վատ սովորություն ունի, ժամանակի ընթացքում դառնում է ավելի աղոտ ու այդ ժամանակ օգնության են գալիս լուսանկարները, որոնք նույն գույներով հիշողությունը վերականգնում են: Քանի դեռ ամեն ինչ թարմ է ու գույներն էլ դեռ չեն խամրել, ուզում եմ պատմել իմ արկածային ճամփորդության մասին:

Այս անգամ երկրագնդի պտույտն ինձ տարավ դեպի  հարավ. Հնդկաստանից հարավ արևելք գտնվող մի կղզի, որը շատերին հայտնի է Ցեյլոն անունով՝ Շրի լանկա: Երկրի անունը թարգմանաբար նշանակում է  «Օրհնված երկիր» : Շրի լանկան Հնդկական օվկիանոսի կղզիներից է:

Ամեն ինչ սկսվեց այսպես: Հայաստանից դեպի Շարժա (Միացյալ Էմիրություններ), ապա Կոլոմբո. շուրջ ութժամյա թռիչք  ինքնաթիռով ու կեսգիշերային վայրէջք մայրաքաղաք Կոլոմբոյում: Օդանավակայանից դուրս եկանք ու շնչառությունս կարծես կանգ առավ.  օդը լցված էր  ծաղիկների, համեմունքների անկրկնելի բույրով, դրանց լրացնում էր օվկիանոսից եկող խոնավությունն ու քամին: Այդ զգացողությունն արագ անցավ, երբ մի սև կիսամերկ տղամարդ, ով մեր ճամպրուկները տեղավորեց մեքենայում, ձեռքիցս բռնել և ասում էր. “money’’: Դե բնականաբար լուրջ չվերեբերվեցինք ու արագ նստեցինք մեքնան և ուղևորվեցինք Պանադուրա, որտեղ անցնելու էր մեր հանգիստը: “ Money’’ արտահայտությանը կանդրադառնամ մի քիչ ուշ:

Պանադուրան Կալատուրայի շրջանի ամենամեծ քաղաքն է (գտնվում է հարավային նահանգում): Այն համարվում է բուդդիզմի վերածննդի քաղաք: Պանադուրայի դիրքը շատ հարմար է. գրեթե կենտրոնով անցնում է երկաթգիծը, որը բնակիչներին հնարավորություն է տալիս շատ արագ և մատչելի տեղափոխվել քաղաքից քաղաք:

Մեր հյուրանոցը գտնվում էր հենց օվկիանոսի ափին: Ինձ համար չկար ավելի մեծ հաճույք, քան ամեն օր քնել ու արթնանալ օվկիանոսի հզոր ալիքների շառաչի ներքո, ափին նստած զգալ դեմքիս վրա ցայտող ջրի կաթիլները, շնչել այդ անէացնող օդն ու կտվել ողջ աշխարհից:

Այդ տեսարանը ստիպում էր խենթի պես վազել ալիքների միջով, ծիծաղել, բղավել ու զգալ բնության հետ ներդաշնակությունը, ազատության անսահմանությունը:

Շրի լանկան մի երկիր է, որը կարող ես տեսնել այնպես, ինչպես որ ուզենաս.

  • Ծայրահեղ աղքատություն, կիսաքանդ տներ, ետնախորշեր, կեղտոտ ու բոբիկ ոտքերով քայլող մարդիկ
  • Կրոնապաշտություն
  • Չնաշխարհիկ բնություն, էկզոտիկա, երկրային դրախտ

Շրի լանկայում ես ապրում էի, զգում էի, որսում էի այդ հրաշքի ամեն մի պահը: Ինձ համար այդ տարանջատումը չկար, ես տեսնում էի մեկը մյուսին լրացնող կյանքը այդ փոքրկ կղզում:

Շրի լանկան ամենասուր կրոնապաշտ երկրներից մեկն է, փոքրից մեծ  պաշտում են իրենց Աստծուն: Հիմնական կրոնը  բուդդայականությունն է:Ամենուր կտեսնեք Բուդդայի արձաններ և  տաճարներ, որտեղ հավատացյալ ժողովուրդը աղոթում է՝ ձեռքներին Բուդդային նվիրաբերության սինիներ, որոնց մեջ քաղցրավենիք է, ջուր և լոտուս սուրբ ծաղիկը: Տաճար մտնելիս պետք է լինես ծնկից ներքև և ուսերը փակ հագուստով ու բոբիկ ոտքերով: Բուդդային մեջքով կանգնել չի կարելի, դրա համար կարող ես դատապարտվել: Եթե արձանը բարձր է կանգնած մեջքով կարող եք կանգնել, իսկ եթե ցածր է, ուրեմն պետք է լինեք դեմքով:

Մեր Ճամփորդության ընթացքում չէինք կարող չայցելել  երկիրը խորհրդանշող տաճարներից մի քանիսը:  Մի քանի բառով պատմեմ մեր այցելած տաճարների մասին:

 Կանդի Վիխարա տաճար- գտնվում է Բենտոտա քաղաքումթարգմանաբար նշանակում է բարձունքին կանգնած: Տաճարի առանձնահատկությունն այն է, որ այստեղ է գտնվում նստած Բուդդայի աշխարհում ամենամեծ արձանը: Ողջ աշխարհից բուդդայական ուխտավորները հենց այս տաճար են գալիս: Խնկի բույրը, այրվող լամպերը, միախառնվելով լոտուսի բույրի հետ, առեղծվածային մթնոլորտ են ստեղծում՝ այցելուներին մի պահ կտրելով իրականությունից :

Գանեշան տաճար Կոլոմբոյում. Շրի Լանկայում դուք կգտնեք ոչ միայն բուդդայական տաճարներ, քանի որ երկիրը եղել է Անգլիական, Պորտուգալական և  Հոլանդական գաղութ, այստեղ այդ երկրների մշակույթի հետքերը նույնպես դեռ պահպանված են:  Եթե դուք չեք կիսում հնդուական արժեքները, ապա ավելի լավ է հիանալ տաճարի պայծառ աշտարակներով դրսից:  Գանեշան տաճարը համարվում է աշխարհի ամենահզոր հինդուական տաճարներից մեկը:

Կալուտարա Բոդխիա .Գտնվում է Կալուտարա քաղաքում: Տեղացիներն ասում են, որ այս տաճարը կառուցաված է այն 32 վայրերից մեկում, ուր այցելել է արքայազն Սիդդխարտխը(Բուդդա Շակյամունին), հոգևոր լուսավորությունից հետո: Դրա ապացույցը տաճարի կողքին գտնվող Բո սուրբ ծառն է, որը տնկել է հենց Բուդդան:

Մեր ճամփորդության կրոնական այս ուղղությունները աշխարհից կտրելու յուրահատկություն ունեին: Մոռանում ես ամեն բան ու ուշադիր հետևում արարողությանը:

Մեզ համար այս երկրի սովորույթները, ապրելակերպը, կենցաղը շատ խորթ են: Հաճախ թվում էր, որ քաղաքակրթության ձևավորումն այստեղ դեռ վաղ ընթացքի մեջ է(ասածս չի վերաբերվում հյուրանոցին): Պահեր էին լինում, որ ինձ զգում էի  նախնադարյան ֆիլմերում: Պատմեմ մի այդպիսի դեպք:

Երկիրը ավելի լավ ճանաչելու համար պետք է օգտվես հասարակական տրանսպորտից, քայլես ոչ դասական-տուրիստական վայրերով, շփվես բնակչության հետ: Մեր հյուրանոցում 15 հայ կար, մնացած հանգստացողները կամ չինացիներ էին, կամ հնդկաստանից, կամ տեղացիներ: Մի օր հայերի մեր մեծ խումբը որոշեց գնացքով ուղևորվել մոտակա քաղաքներից մեկը՝ Կալուտարա: Նրանցից ոչ մեկը կայարանում չէր եղել, բայց մենք արդեն հասցրել էինք մի անգամ տարածքն ուսումնասիրելու նպատակով ճանաչողական զբոսանք կազմակերպել դեպի կայարան: Հյուրանոցից մինչև գնացքի կայարան ոտքով քայլել էինք: Ճանապարհին քաղաքի ետնախորշերն էին՝ փայտից ու ծղոտից կառուցված տներ, տան բակում նստած կիսամերկ տղամարդիկ, վազվզող երեխաներ, կրիկետ խաղացող տղաներ: Մինչև կայարան մեզ ուղեկցեցին մապեդներով կամ տուկ-տուկներով (տրանսպորտի այս միջոցին կանդրադառնամ հաջորդ նյութում) սևամորթ լանկացիները, տարբեր բացականչություններով ու հարցերով. ‘’Where are you from?’’, “Madam selfy?”, “Taxi?’’ և այլն: Նրանց գրավում են եվրոպական արտաքինով աղջիկները լողափնյա հագուստներով: Մեզանից անպակաս էին տարօինակ հայացքները, ժպիտները: Մեզ մի տեսակ թանգարանային էքսպոնատ էինք զգում ))))Մի կերպ հասանք կայարան: Այստեղ նախնադար է: Տոմսարկղի փոշին կարծես տարիներով չէին մաքրել: Իսկ մեզ տաօրինակ նայող հայացքներն այստեղ ավելի շատ էին: Դե ինչպես ընդունված է գնացքի տոմսի գինը կրկնակի շատ ասացին մեզ,ինչպես բոլոր տուրիստներին են ասում, իսկ մենք բնական է դա հասկացանք ու դիմեցինք տեղացիների օգնությանը, ովքեր տոմսի ճիշտ գինն ասացին: Եվ այսպես հայերի մեր մեծ խմբով այդ ճանապարհը նորից անցանք, գնեցինք էքսպրես գնացքի երկրորդ կարգի տոմս, իբր որ նստելու տեղ լինի: Առաջի կարգի տոմսն արժե 15 ռուփի(157 ռուփին մեկ դոլլար է), այն միշտ լիքն է լինում: Մենք շատ վստահ տոմսերը բաժանեցինք, ամեն մեկս մեր տեղի համարը հիշելով: Գնացքն եկավ ու էքստրիմը սկսվեց: Մի կերպ խծկվեցինք, նստելու մասին խոսք անգամ լինել չէր կարող, դռնից դուրս կախված ճամփա ընկանք: Գնացքն էլ իր հետաքրքրությունն ուներ: Այն հին ֆիլմերի գնացք էր հիշեցնում՝ փոշոտ, դռներն ու պատուհանները բաց, մարդիկ դուրս կախված և բարձր ձայն: Շրի լանկայի գնացքն այն վայրն էր, որը ստիպում էր մտածել.քաղաքակրթությունն այստեղ կանգ է առել:

Ինչպես նյութի սկզբում ասել էի կանդրադառնամ “ Money’’ արտահայտությանը: Երկիրը ծայրահեղությունների մի մեծ համադրություն է: Այստեղ հիասքանչ բնության, հարուստ տեսարժան վայրերին զուգահեռ տիրում է ծայրահեղ աղքատություն: Լանկացիները ամեն բանի համար փող են ակնկալում զբոսաշրջիներից: Թեյ հավաքող կանայք իրենց նկարելու համար փող են ուզում, ճանապարհը ցույց տվող մարդիկ վերջում ասում են “Money’’, օդանավակայանում թուղթը լրացնելու համար օգնություն ցույց տվող աշխատակիցը նույնպես գումար էր ակնկալում, երեխաները գալիս են լողափ առաջարկում են նկարել ու դրա համար նույնպես գումար են ուզում կամ պարզապես նայում են դեմքիդ ու եռքը մեկնում գումար ստանալու ակնկալիքով: Այդ ամենը մեզ համար շատ անսովոր էր, ուստի անտեսում էինք, մեկ-մեկ բարկանում, հետո արդեն հումորվ էինք մոտենում:

Շրի լանկայում անցկացրած օրերի մասին շատ բան ունեմ պատմելու:

Հաջորդ նյութում կպատմեմ  քաղաքների, բնական ջունգլիների, տուրիզմի մասին, ինչպես նաև կներառեմ խորհուդներ այդ երկիր ճամփորդել ցանկացող զբոսաշրջիկների համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s