Սառցե թագուհուց մինչև Մոխրոտ

Հետաքրքիր բան է կյանքը: Երբ փոքր ես, սիրում ես լսել հեքիաթներ, հավատում ես հրաշքների, ուրախանում չնչին բանից: Մեծանալով` դառնում ես ավելի ռեալիստ. հեքիաթներին սկսում ես չհավատալ, հրաշքներին` չսպասել: Այս լիրիկական զեղումը գլխիս մեջ պտտվում է այն պահից, ինչ հասել ենք Արատես: «Սառցե թագուհի» հեքիաթի ապարանքում կարծես լինեինք: Ձյունապատ լեռները ուժ ու հզորություն էին հաղորոդում, ճերմակ ու փափուկ ձյունը` խաղաղություն: Եվ սկսում ես նորից սիրել հեքիաթներն ու հավատալ հրաշքների: Դե ասեք, բա հրաշք չէ, երբ երեխայի պես սահնակ նստած սլանում ես ներքև, վայր ընկնելուց էլ ծիծաղում ու հրճվում, որ տարիքդ մոռացած աշակերտներիդ հետ ձնագնդի ես խաղում, թաղվում ձների մեջ: Իրականությունից կտրված` շարունակում ես վայելել հեքիաթը:

 

 

Ամբողջ գիշեր քնապարկում մի ուղղությամբ պառկած` սպասում ես, որ պետք է մրսես, բայց վառարանի ջերմությունն այնքան ուժգին է, չես էլ հասկանում ինչպես քնեցիր ու արթնացար: Առավոտյան աչքերդ բաց ես անում ու լայնափեղկ պատուհանից ձյունաճերմակ սարերն են ողջունում քեզ: Զգում ես, որ չէ չես սառել, նույնիսկ ավելին, շատ առույգ ես: Օդի մաքրությունը շնչառությունդ արագացնում է, թթվածնի չափաբաժինն առավել քան շատ է ու հաճելի: Արշալույսի վայելքից սթափվում ես, երբ հայելու մեջ տեսնում ես դեմքիդ մոխիրը, որն առաջացել է վառարանը վառելուց, ու սկսվում է մոխրոտիկի դժվար օրը. եփել- թափել, լվանալ, հավաքել: Մոխրոտիկի հեքիաթը երբեք էլ չեմ սիրել))

 

 

 

 

Սառցե թագուհու ապարանքում կրկին գիշեր է: Ձյան փաթիլները թափվում են ցած, իսկ ձյան անաղարտ շերտերի վրա հայտնվում են մեր հետքերը, անդորրը խաթարում են մեր ճիչերն ու բարձր ծիծաղը: Կեսգիշեր է: Մոխրոտը պետք է քնի, չէ, որ առավոտյան կերակրելու է թզուկներին, մաքրելու է խրճիթը… Բոլոր հեքիաթներում և՛ բարին կա, և՛ չարը: Չարը մեկ էլ մտնում է սովորողներիդ մեջ ու անսպասելի ձնաբուքի պես ավիրում ամեն ինչ: Բայց ձնաբուքից հետո գալիս է խաղաղությունը: Համ էլ ինչ հեքիաթ, որ բարին չհաղթի չարին: Մեր հեքիաթում էլ էր այդպես: Արատես… եկանք ու տեսանք, զգացինք ձմռան շունչն ու ապրեցինք մանկական այս հեքիաթում:

Իսկ հեքիաթի վերջում երկնքից երեք խնձոր ընկավ. մեկը հեքիաթը ստեղծողին, մեկը` լսողին, երրորդն էլ նրան, ով խնձոր շատ է սիրում)))

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s