Բնապահպանական բաց նախագծերը. հավաքից հավաք

Սիրում եմ կատարած աշխատանքները ի մի բերել: Այդ ընթացքում միշտ գրանցում եմ ձեռքբերումները, հաջողությունները, չստացվածը, չհասցրածը ու նախագծում եմ աշխատանքներիս հետագա ընթացքը:

Բնապահպանական խնդիրները համակել են մեր երկիրը, դրանք ամենուր են, ամենատարբեր բնույթի՝ շրջակա միջավայրի աղտոտումից մինչև գլոբալ խնդիրներ: Մարդկային առողջությունը կախված է մաքուր բնությունից. որքան մաքուր է շրջակա միջավայրը, այնքան ավելի առողջ են մարդիկ: Բնապահպանական խնդիրների լրջությունը քչերն են գիտակցում, շատերն էլ չգիտեն, քանի որ ապրում եմ առօրյա հոգսով: Այստեղ առաջ է գալիս կրթությունը, կրթության միջոցով սովորողներին դաստիարակումը: 2018-2019 ուսումնական տարում Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանի սովորողների հետ իրականացրել ենք տարբեր նախագծեր: Նախագծերը կազմելիս առաջնորդվում եմ խնդրի արդիականությամբ, կարևորությամբ, հանրային հնչեղությամբ նաև: Հայաստանում ամենից շատ աղմուկ բարձրացրած խնդիրները հանքարդյունաբերությանն են վերաբերվում և սովորողների հետ այդ ոլորտի ուսումնասիրությունը շուրջտարյա է և ուղեկցվում է ճամփորդություններով, կրթական փոխանակումներով` բնապահպանական դաս պարապմունքներով:

Մինչ կներկայացնեմ իմ՝ որպես դասավանդողի կատարած աշխատանքները, ուզում եմ առանձնացնել սովորողներիս հաշվետվություններից, առանց որոնց իմ աշխատանքն արժեք չէր ունենա: Ուսուցչի աշխատանքը համարում եմ հաջողված, երբ սովորողներն են այդ մասին խոսում, հրապարակումներ անում, հաշվետու դառնում:

  1. Եվա Սարգսյան – Առաջինը կուզեմ նշել, որ նյութ պատրաստելուց մենք օգտվում ենք տարբեր աղբյուրներից, ծանոթանում ենք հոդվածներին, կարդում այլ կարծիքներ, որի շնորհիվ ձևավորում ենք մերը: Երկրորդը դա միանշանակ ճամփորդելն ու տեսնելն է: Իսկ վերջինը ամենակարևորը՝ իրազեկելը: Հայաստանի խնդիրների մասին հարկավոր է անընդհատ խոսել և տարածել: 
  2. Ալլա Բարսեղյան – Մինչև նյութը սկսելը ուզում եմ նշել, որ կրթահամալիրում առաջին տարին է ինչ սովորում եմ: Ամեն բան նոր էր ինձ համար, դպրոցը այլ է սովորական հանրակրթական դպրոցներից: Փորձել եմ հնարավորինս օգտվել ընձեռած հնարավորություններից: Դպրոցը սիրում է ակտիվ մարդկանց, ես էլ էությամբ լինելով այդիպիսին համոզվել եմ, որ սա իսկապես իմ տեղն է: Համոզված եմ այստեղ ճանապարհս բավականին հետաքրքիր և երկար է լինելու:
  3. Եվա Բերբերյան – Այսպիսով` ամփոփելով, կարող եմ ասել, որ նախագծային ուսուցման ձևը շատ արդյունավետ է  սովորողի հարմար: Ավելի լավ է գործով-տեսնելով-քննարկելով-ճամփորդելով սովորենք, քան անգիրներով, որոնք մոռանալու ենք շատ շուտ: 
  4. Անուշ Թադևոսյան –Շատ եմ ճամփորդել, ձեռք եմ բերել նոր ընկերներ և տարածել եմ մեր դպրոցի նախագծերը Հայաստանի տարբեր մարզերում:
  5. Սոֆի Առաքելյան –Իսկ ինչպե՞ս կգնահատեմ ինձ: Դե դա շատ հեշտ է: Դասերին մասնակցել եմ, բլոգումս հրապարակված են բոլոր նախագծերը, ճամփորդել եմ՝ նախապատրաստումից մինչև ամփոփում, մասնակցել եմ բակային նախագծերի, հանդիպումներ, բնապահպանական ակցիայի: Գնահատականը դա մի նիշ է, որը չի արտացոլի այն, ինչ ստացել եմ ու սովորել նախագծերի արդյուքնում:
  6. Աննա Ստեփանյան – Բացի այդ, սովորողը կազմում է իր իսկ կարծիքը տվյալ հարցի շուրջ, փորձում է հետևություններ անել, որն էլ իր հերթին նպաստում է տարբերել կեղծ ինֆորմացիան իրականից: Գնահատականս կարծում եմ բավարար է քանի որ մասնակցել եմ բոլոր նախագծերին։ Գերազանց չեմ ցանկանում գնահատել, քանի որ ճամփորդությունների առումով փոքր ինչ թերացել եմ։  
  7. Ալինա Ալախվերդյան -2018-19 ուս. տարվա ընթացքում մեծ հաճույքով մասնակցել եմ էկոլոգիայի դասերին, նախագծերին, ճամփորդություններին և էկոակցիաների: Դիտելով բազմաթիվ ֆիլմեր, տեսանյութեր, սովորածս ավելի է տպավորվել իմ մեջ: 
  8. Մարգարիտա Կարախանյան – Ամենասիրելի հատվածս ճամփորդություններն են՝ բացահայտող, տպավորող, անսպասելի հիացնող ու հիասթափեցնող : Չէ՛, ընթացքը շատ հետաքրքիր է, բայց երբեմն տեսածդ անհույս ու ամայի վիճակները հիասթափեցնում են: Ի ուրախություն ինձ՝ շատ ժամանակ քաղաքի գեղեցկությունը քողարկում է փոքր ու մեծ թերությունները:
  9. Շուշան Ադամյան – Մի տարի առաջ ու հիմա իմ գիտելիքների միջև էական փոփոխություններ կան, որովհետև հիմա ես ոչ միայն գիտեմ, թե Հայաստանում որտեղ ի՞նչ էկոլոգիական խնդիրներ կան, որ գետը կամ լիճը որտեղ է, որ քաղաքը ինչ խնդիր ունի այլև առավելագույնս պատկերացում եմ կազմում դրա մասին։
  10. Աննա Մանուչարյան – Այս նախագծերի շնորհիվ կարողանում ենք  ավելի լավ ճանաչել մեզ շրջապատող աշխարհը , ծանոթանալ այնտեղ առկա խնդիրներին և առաջարկել հնարավոր լուծումներ:
  11. Լիլիթ Գաբրելյան  –Նաև անդրադարձել եմ Հայաստանում տարբեր տեղանքների փոփոխությանը և լուսանկարներով ներկայացրել` Ջավախքում եղած փոփոխությունները վերջին տարիների ընթացքում։
  12. Անիչկա Միքայելյան – Ցանկանում եմ նշել , որ Հայաստանն ունի բարենպաստ պայմաններ զբոսաշրջությունը զարգացնելու համար և վերջին երկու- երեք տարիներին ունի երկրի ճանաչելիության զգալի աճ և զբոսաշրջային ոլորտը զարգանում է:
  13. Միլենա Ոսկանյան – Այս տարի, ցավոք, Էկոնախագծերով ճամփորդությունների չեմ մասնակցել։ Պետք է վերանայեմ մասնակցությունս, քանի որ, կարծում եմ ՝ այցելելով, տեսնելով տվյալ բնապահպանական խնդիրը, ինքներս մեր մեջ այն վերլուծելով ավելի լավ ենք յուրացնում, քան դասարանային պայմաններում համացանցով դրան ծանոթանալով։
  14. Գլէա Տոնոյան – Ես այս տարի էկոլոգիայի խմբում շատ բան չեմ արել իմ բլոգում , բայց ասեմ դե ինչենք արել դասարանում և ինչ ճամբորդությունների են գնացել իմ դասընկերները:
  15. Ֆելիքս Եղիազարյան -Որպես ինքնագնահատում կարող եմ ասել, որ այս դասըթացի շրջանակում արել եմ առավելագույնը, մեկ-մեկ ծուլացել եմ, բայց մասնակցել եմ բոլոր նախագծերին, բլոգում ունեմ վերլուծություններ, էսսեներ: Նախորդ տարվա հետ, եթե համեմատեմ գործունեությունս բավականին մեծ աճ կա:
  16. Արամ Հայթյան- Իմ կարծիքով միակ ելքը, որը ես տեսնում եմ այն է, որ խնդիրը լուծելի է ոչ միայն պետական ​​մակարդակով, այլև մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա:
  17. Գոռ ՄարտիրոսյանՈւսումնասիրություններ հետազոտությունների նաև նախագծերի շրջանակներում բացահայտումներ անելու  շնորհիվ։ Իմ կարծիքով չկա անլուծելի խնդիրներ նույնիսկ Հայաստանի անհասկանալի և գեղեցիկ բնության մեջ։

Շարունակելով ամփոփել՝  կառանձնացնեմ Երևան-Ստամբուլ նախագիծը իր զարգացումներով՝ կրթական փոխանակման նախագծեր Դադյան և Կեդրոնական ազգային վարժարանների հետ.

Կարևորում եմ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներով» ամենամյա դարձած Էկոդաս Թբիլիսիում  7-րդ նախագիծը՝

Սեպտեմբերի 21-ին ամենամյա բարձունքի հաղթահաման նախագծերում առանձնացնում եմ Թռչկանը՝

Ի տարբերություն Զանգեզուրի, որ հանքի շուրջ է ձևավորվել քաղաքը, Ամուլսարի  շրջակայքում կան գյուղեր ու քաղաքներ, որոնք ունեն իրենց գյուղատնտեսական, տուրիստական գործունեությունը ու բնակչին չեն էլ հարցրել, ուզում է զբաղվի հանարդյունաբերությամբ, թե ոչ: Հետաքրքիր էր հանք, թե տուրիզմ ու ճանապարհները տարան Ամուլսար՝

Հայրենագիտական, բնապահպանական, կրթական փոխանակման նախագծով  Տավուշում ենք՝

Մի պահ կանգ առնեմ ուրախ նոտայի վրա: Զարմանալի զգացողություն է, երբ աշխատանքդ գնահատվում է, էլ չեմ ասում պարգևտրվում ես՝

Կրթահամալիրի կյանքին նոր շունչ էր հաղորդել Արատեսը, բոլորը գնում են, տպավորված վերադառնում, ինչպես կարող էինք մեր ճամփորդ խմբով չգնալ. գնում ենք Արատես՝

Նոր կառավարություն, նոր խնդիրներ, նոր ծրագրեր: Սովորողների հետ ուսումնասիրում ենք կառավարության ծրագրի բնապահպանության ոլորտը՝

Կառավարության ծրագրի ուսումնասիրություններից հետո Հայաստանի հյուսիսում բնապահպանական հետքերով ճամփորդեցինք՝

Մայիսյան ճամփորդութունը կրթական փոխանակման, ցանցի տարածման նպատակ ուներ՝

Բնապահպանությունը հեռու չմնաց նաև հեռավար ուսուցմամբ սովորողներից՝

Ուրախ եմ, որ վարչական աշխատանքը չսպանեց իմ մեջ մանկավաժին, որ սովորողներիս հետ կապը չկտրվեց ու ավելի հետաքրքիր զարգացումներով շարունակվեց աշխատանքս:

Կցում եմ սովորողների հաշվետվությունների մյուս մասը՝

  1. Պողոսյան Նիկա
  2. Մանե Թոռունյան
  3. Մելիք Սերոբյան
  4. Մանե Գյոզալյան
  5. Կարինե Ոսկանյան
  6. Էրիկ Թովմասյան
  7. Դիանա Հովհաննիսյան
  8. Վարազդատ Փաշոյան
  9. Քրիստինե Մեսրոպյան
  10. Հակոբ Տեր-Պետրոսյան
  11. Գագրիկ Խուդոյան
  12. Միլենա Թորոսյան
  13. Ռաիսա Աբդալովա
  14. Նանոր Հովհաննիսյան
  15. Տիգրան Արամյան
  16. Դոնա Թովմասյան
  17. Սուսաննա Հովհաննիսյան
  18. Ավետիս Տետեյան 
  19. Աստղիկ Խաչատրյան

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s