Հյուսիսի գեղեցկուհին՝ Արփի լիճ

Անկախության տոնը  լրացուցիչ  առիթ է Հայաստանի չբացահայտված վայրերում ոտքերով խաչեր դնելու համար։

Հայրենագիտական, քայլարշավային, ճանաչողական ճամփորդություն երեքը մեկում սեպտեմբերի 19-21։

Հայրենագիտության  էպիկենտրոնում կլինեն

  • Աշոցքի սարահարթն իր սիրունագույն Արփի լճով և Արփի լեռով
  • Գյումրի  քաղաքը
  • Ջաջուռի լեռնանցքը

Գործընկերներություն

  • Արփի ազգային պարկ․ պարկի աշխատակիցը կուղեկցի մինչև լեռան գագաթ
  • Մինաս Ավետիսյանի թանգարան

Ճամփորդական օրերի ընթացքի նկարագիր

Օր առաջին

  • 09։00՝ մեկնում Մայր դպրոցից Երևան-Աշտարակ-Թալին-Գյումրի երթուղով
  • ճանաչողական զբոսանք Գյումրիում
  • կանգառ Մարմաշենի վանական համալիրի մոտ՝ դիտակետում Ախուրյան գետը
  • Գիշերակացը Կապս գյուղում

Օր երկրորդ

  • 09։00՝ մեկնում Աշոցք՝ Ափրփի լիճ
  • Արփի լեռան բարձունքի հաղթահարում։ Լճի արևելյան մասում է գտնվում Արփի լեռը, որն ունի 2200 մ բարձրություն։ Երթուղին շրջանային է, սկսվում է ազգային պարկի գլխավոր մուտքի կողմից՝ լճի մոտից։ Արփի լիճը ամբողջ երկայնքով շրջապատված է կանաչ եղևնիներով։ Արշավի առաջին մասը անցնում է անտառի միջով, այնուհետև ռելիեֆը փոխվում է մարգագետնայինի մինչև լեռան գագաթ։ Գագաթից երևում է Արփին իր ամբողջ գեղեցկությամբ, Ջավախքի ու Եղնախաղի լեռները։ Լեռան վերելքին հաջորդում է թեթև քայլարշավը լճի երկայնքով ճերմակ որորների ուղղորդությամբ, որոնք տագնապած սավառնում են Արփի լճի վրայով։
  • Գիշերակացը Կապս գյուղում

Օր երրորդ

  • 10։00՝ մեկնում ՝ Կապս- Ջաջուռ, Շիրակամուտ-Սպիտակ-Ապարան-Երևան Երթուղով
  • Կանգառ Ջաջուռ գյուղում, այցելություն Մինաս Ավետիսյանի թանգարան
  • 18։00՝ վերադարձ Երևան

Նախահաշիվ

  • գիշերակաց՝ Կապսի   հյուրատուն  6000 դրամ/երկու գիշեր/
  • տրանսպորտ ՝ 80.000 դրամ / յուրաքանչյուրը 2500 դրամ, կրթահամալիրի մասնակի աջակցությամբ/
  • սնունդ՝ 3000

Մեկ սովորողի համար 11․500 դրամ (18 մասնակցի դեպքում)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s