Արարատի Աստվածային բարիքը հարցականի տակ

Գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի ուսումնասիրության միակ լաբորատորիան ամբողջ Կովկասում գտնվում է Հայաստանում` «Ստանդարտ դիալոգ»-ը: Այն վերջերս պարզել է, որ մեր երկրում սպառվող բուսական և կենդանական ծագման սննդամթերքի 40 տոկոսի մեջ հայտնաբերվել է ԳՁՕ(գենետիկորոն ձևափոխված օրգանիզմներ)կոչվածը:Մսամթերքի` ներկրված և տեղական,15 տոկոսի մեջ հայտնաբերվել է ԳՁՕ:Ներկրված հավի մեջ հայտնաբերվել է սոյա:
Ընդհանրապես բանջարեղենի,մրգերի ու հատապտուղների գեները փոխում են ավելի բարձր բերքատվություն, խոշոր չափեր ու դիմացկունություն ստանալու համար:Կենդանի օրգանիզմների գեները փոխել գիտնականները սկսել են դեռ 1970-ական թվականներից: Օրինակ, ցորենի մեջ կարիճի գեն են դնում որ, դիմանա երաշտին,կարտոֆիլի մեջ` կոլորադյան բզեզի գեն, որ հենց այդ բզեզը չուտի, կամ ձնծաղիկի, որ ավելի ցրտադիմացկուն դառնա:Ցրտադիմացկունության համար լոլիկի մեջ էլ ձկան գեն են ներարկում:Այսօր նմանատիպ գենափոխման տեխնոլոգիաներ կիրառում են նաև սոյայի,եգիպտացորենի,բազուկի, ելակի,ծխախոտի և այլ բույսերի աճեցման համար:
Չնայած որ գիտնականները խուսափում են կտրուկ եզրակացություններ անել, բայցև չեն էլ հերքում, որ գենոմոդիֆիկացված սննդի պատճառով մեկը մյուսից սարսափելի ալերգիաներ են առաջանում:

Leave a comment