Է Կ Ո Տ ՈՒ Ր 2014-Ի ՃԱՄԲԱՐ

 

IMG_5643

նախագիծ

Հանրակրթական էկոտուր Էկոլոգիական նախագծերի ամենամյա ստուգատեսը կարևորում է հաղթողների էկոճամբարների իրականացումը: Այն ուղղված է շրջակա միջավայրի խնամքին ու պահպանությանը: Ճամբարի ընթացքում կատարվում է էկոլոգիական նախագծերի մշակում, քննարկում, իրականացում: Ընթանում է շատ հագեցած ծրագրով՝ վարպետության դասեր, արշավներ, հայրենագիտական զբոսանքներ, սպորտային միջոցառումներ: Կրթական փոխանակումները,միջազգային շփումները ճամբարի կարևոր մասն են կազմում: Նմանատիպ էկոճամբարները ամբողջ աշխարհում լայն տարածում ունեն: Ճամբարները կազմակերպվում են այնպիսի վայրերում, որտեղ կան որոշակի էկոլոգիական խնդիրներ, որոնց լուծում է պահանջվում, որտեղ կարելի է իրականացնել ճանաչողական, հայրենագիտական զբոսանքներ ու արշավներ:

Էկոտուր հանրակրթական ստուգատեսի շրջանակներում երկու տարի շարունակ կազմակերպվել են էկոճամբարներ Հայստանի տարբեր վայրերում: Էկոտուր 2012-ի հաղթողները մասնակցեցին Վայոց Ձորի մարզում գտնվող Եղեգիսի կիրճում կազմակերպված Էկոճամաբրին:Էկոտուր 2013-ը առանձնահատուկ էր նրանով, որ ճամբարը կազմակերպվեց երկու մասով՝ Բյուրականի սկաուտական ճամբարը և Զիկատար բնապահպանական կենտրոնում միջազգային ճամբարը: Այս ճամբարներին մասնակցել են մոտ 100 պատանիներ Հայաստանի տարբեր մարզերից, Թբիլիսիից:

Էկոտուր 2014-ի հաղթողների ճամբարի կազմակերպման նախամատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Ճամբարը կարող է լինել վրանային-արշավախմբային, Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներից որևէ մեկում, ամերիկյան CENN ընկերության կազմակերպած էկոճամբարների հետ համատեղ և այլն:

Ճամբարի նպատակն է

  • Վեր հանել տվյալ վայրում առկա էկոլոգիական խնդիրները, մասնակիցներին ծանոթացնել տեղի պատմական արժեքների հետ, առկա խնդիրների համար որոնել լուծման ուղիներ, երիտասարդության շրջանում տարածել էկոմտածելակերպ, սերմանել կայուն զարգացման գաղափար և ապրել բնության հետ ներդաշնակ:
  • Մասնակիցներին տալ գործնական էկոլոգիական գիտելիքներ:
  • Զարգացնել արշավականի հմտություններ:
  • Տեղանքում կողմորոշվելու կարողություններ:
  • Տալ  տարածքի էկոլոգիական վիճակի գնահատականը:
  • Կատարել բարեկարգման, պարտիզպատական աշխատանքներ:
  • Մշակել և իրականացնել էկոնախագծեր

Խնդիրներ

  • Գտնել ճամբարի հովանավորների, միջազգային կազմակերպությունների, որոնք  կազմակերպում եմ նմանատիպ ճամբարներ
  • Համագործակցություն ստեղծել ամերիկյան CENN կազմակերպության հետ, որը աշխարհում հայտնի է էկոճամբարների կազմակերպմամբ (կազմակերպության գրասենյակներից մեկը գտնվում է Թբիլիսիում, որի ղեկավարի հետ կապնվել եմ, ուղարկել եմ Էկոտուր 2014- ի ծրագիրը և առաջարկել համագործակցել ճամբարի կազմակերպման հարցում):
  • Առցանց ուսումնասիրել արշավախմբային ճամբարների համար հարմար վայրերը:
  • Նախապես այցելել մի քանի վայրեր, որտեղ կարելի է կազմակերպել ճամբարը, ստեղծել տեղանքի հայրենագիտական և էկոլոգիական քարտեզերը:
  • Սովորողների հետ ստեղծել գովազդային հոլովակներ:

 Արդյունքում

  •  Հնգօրյա  ուսումնական, հայրենագիտական, էկոգիական ճամբար
  •  Ուսումնական նախագծերի իրականացում
  •  Պարբերաբար հրապարակումներ էկոտուրի բլոգում, Կրթահամալիրի կայքում
  •  Ուսումնական մեդիափաթեթի ստեղծում
  •  Միջազգային ճամբարի աշխարհագրության ընդլայնում

Leave a comment