Հանրակրթական էկոտուր 2014 Էկոլոգիական նախագծերի 4-րդ ամենամյա ստուգատես

EKOԷկոլոգիական-բնապահպանական խնդիրների լուծման առաջարկությունների, էկոլոգիական նախագծերի ստուգատես

Էկոտուր 2014-ի խնդիրները

  • հասարակության ուշադրության ուղղում էկոլոգիական խնդիրներին
  • էկոլոգիական խնդիրների լուծում
  • էկոտուրի գրադարանի ստեղծում
  • շրջակա միջավայրը խնամված, հետաքրքիր և գրավիչ դարձնող, տնտեսող, բարեկիրթ, հայրենատեր քաղաքացիներ

Էկոտուր 2013-ը  արդեն երրորդն է և այս տարի համահանրապետականից դարձավ միջազգային. մասնակցում էր  Թբիլիսիի Սայաթ նովայի անվան թիվ 98 դպրոցը իր 4 թիմերով՝ 25 մասնակցով, Հայաստանից՝ Լոռու մարզի դպրոցներից կազմված թիմը, Գեղարքունիկի մարզ Գավառի համար 7 դպրոց, Վայոց Ձոր՝ գյուղ Մարտիրոս և Խնձորուտի դպրոցներ, Արագածոտն մարզի Աշտարակի հիմնական դպրոց և իհարկե կրթահամալիրի ավագ դպրոցների և միջին դպրոցի սովորողներ:

Էկոտուր 2013-ը ընթացավ հետևյալ թեմաներով և աշխատակարգով: Իսկ Էկոտուր բաժնում , հիմա արդեն Էկոտուրի բլոգում, տեղ գտան այն բոլոր թեմաները, որոնցով հանդես եկան մասնակից թիմերը, լուսաբանումները և իհարկե մրցանակակիրները:

Էկոտուրը նախագիծ է, որը իր բովանդակությունը չփոխելով կարող է յուրաքանչյուր տարի փոխել ձևաչափը` դառնալով ավելի հղկված, նորացված: Էկոտուր 2013-ի ձեռքբերումները  ակնհայտ են.

Վերը նշվածները գործնական աշխատանքների օրինակներ են, որոնք Էկոտուր 2014-ի համար լինելու են ուղենիշ:

Էկոտուր 2014-ի հետևյալ ընթացք.

ü   Գաղափարի առավել լայն տարածում (հանրապետության դպրոցներում, մարզերում, Արցախում, Ջավախքում, Թբիլիսիում)

ü   Էկոտուր 2013-ի  մասնակից սովորողներն են ներկայացնում էկոտուրի նշանակությունն ու դերը հասարակության մեջ

ü   Էկոտուրի մասնակից թիմերը ունենան համակարգողներ(բոլոր բնագետները պետք է համակարգեն առնվազ մեկ թիմ), յուրաքանչյուր համակարգող աշխատի իր թիմի անդամների հետ, ներկայացնեն մի որևէ թեմա և սկսեն աշխատել թեմայի շուրջ

ü   Թիմերը ներկայանում են գովազդային հոլովակով, որտեղ պատմում են իրենց էկոաշխատանքների, էկոգիտելիքների մասին, ունենում են անուն, տարբերանշան

ü   Էկոտուրը  անցկացնել երկու փուլով

առաջին փուլ – թիմերը կատարում են նյութերի հավաքում, մշակում են և թեմայի տեսական բնութագիրը և սկսում գործնական աշխատանքը: Ուղարկում են համակարգողին և էկոոլորտի անկախ մասնագետի: Մասնագետները գրավոր հայտնում են  իրենց  կարծիքը նյութի վերաբերյալ և կարծիքի հիման վրա էլ թիմը կարողանում է մասնակցել կամ չմասնակցել երկրորդ փուլին: Նյութերը հրապարակվում են Էկոտուրի բլոգում:

երկրորդ փուլ – թեմայի գործնական աշխատանքի ներկայացում

Էկոտուր-2014-ի մասնակիցները

ü   Հայաստանի, Արցախի, Վրաստանի հանրակրթական դպրոցների, քոլեջների սովորողներ, ուսուցիչներ

ü   Մասնակիցները կազմակերպեն էկոդասեր կրտսեր դպրոցների սովորողների համար

ü   Էկոտուր 2013-ի գլխավոր և առաջին տեղ զբաղեցրած սովորողների հետ անցկացնել ասուլիս, քննարկել դժվարություններն ու բարդությունները, հաջողությունները

ü   Լուսաբանումը կատարվի կոնկրետ նշանակված մարդկանց կողմից, որն ավելի արդյունավետ է

ü   Միասնական էկոճամփորդություններ Հայստանի արգելոցներում

Էկոտուր 2014-ի թեմաները

էկոլոգիական հիմնախնդիրներ, որոնց բախվում ենք ամեն օր` դպրոցում, բակում, համայնքում, քաղաքում, մարզում, երկրում

  1. Աղբահանումը դպրոցում (պարտադիր` բոլոր մասնակիցների համար)
  2. Մեր բակը՝ պարտեզ
  3. Մեր լեռների էկոլոգիական խնդիրները
  4. Գյուղամիջյան ճանապարհներ
  5. 1988թ. երկաշարժի հետևանքների դանդաղ վերացումը` էկոաղետ
  6. Մեր բնակավայրի հիմնախնդիրները (կոնկրետ խնդիր)
  7. Գետերը և հէկաշինության մոլուցքը

Էկոտուր 2014-ի ժամանակացույցը

  • 2013թ. սեպտեմբերի 1-ից հայտի գրանցում ekotourmskh.blogspot.com կայքում
  • 2013թ. սեպտեմբեր – 2014թ. ապրիլ` ըստ հայտի աշխատանքների հրապարակում հայտատուի էջում
  • Ապրիլի 22` Ծառի օրը
  • Ապրիլի 24` միավորող ակցիաներ. ծառատունկ, բարեկարգման աշխատանքներ դպրոցում, բակում, գյուղում, քաղաքում
  • Ապրիլի 25-28` էկոտուրի մասնակիցների ստեղծագործական հավաք կրթահամալիրում. կլոր սեղաններ, վարպետության դասեր
  • Հուլիս` էկոտուրի հաղթողների արշավախմբային ճամբարներ

 

Մրցույթի անցկացման կարգը

  • Երկրորդ փուլն անցած, էկոոլորտի հավանությանն արժանացած թիմերը ներկայացնում են գործնական կատարված աշխատանքները, ուսումնասիրություններն ու հետազոտությունները:
  • Էկոտուրի մրցութային փուլին մասնակից աշխատանքները պետք է հրապարակվեն Կրթահամալիրի կայքում և Էկոտուրի բլոգում առնվազն 3օր առաջ: Չհրապարակաված աշխատանքները մրցույթին չեն մասնակցում:
  • Թիմերում կարող են ընդգրկվել 3-5 սովորող, անհատ նախաձեռնողներ:
  • Թիմը նյութը ներկայացնում է 10 րոպե ժամանակահատվածում:
  • Ընդդիմադիր թիմը (ընտրվում է վիճակահանությամբ) հարցեր է ուղղում ներկայացնող թիմին:
  • Հարցեր է ուղղում հանձնաժողովը, և անպայաման մասնակից թիմին ներկայացնում է նյութի առավելություններն ու թերությունները
  • Նյութերի գնահատման մեջ հաշվի է առնվում հետևյալ գնահատման չափանիշները.
  1. ներկայացվող նյութին տիրապետելն ու ունեցած գտելիքները
  2. գործնական աշխատանքի կատարման մակարդակը
  3. ներկայացման ձևը
  4. ՏՀՏ-ի օգտագործումը
  5. թեմայի խնդրի առաջարկվող լուծումները, նախաձեռնությունները
  6. համատեղ աշխատելու ունակությունը, միմյանց օգնելու կարողությունը
  7. ընդդիմադիր թիմի հարցերի  պատասխանումը, հարցեր ուղղելն ու հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելը

 

 

 

Leave a comment