Ջուր

2781.jpg

Ջուրը երկրագնդի ամենատարածված նյութն է: Ընդհանրապես ընդունված է ջրոլորտը առանձնացնել Համաշխարհային օվկիանոսի և մայրցամաքային ջրերի: Ջրի մեծ մասը կենտրոնացված է օվկիանոսում և համեմատաբար քիչ մասը`գետերում և ստորգետնյա ջրերում:  Ջրի որոշակի զանգված էլմթնոլորտում է ` ամպերի և գոլորշու տեսքով: Ջրոլորտի ծավալի96%-ից ավելին կազմում են օվկիանոսներն ու ծովերը, մոտ 4%-ը `սառույցները և ձյունը, մոտ 0,02%-ն էլ ցամաքի մակերեսայինջրերը:

Ջրի մի մասը գտնվում է պինդ վիճակում ` սառցե, ձնայինծածկի և հավերժական սառեցվածության տեսքով:
Մակերեսային ջրերը, որոնք համեմատաբարփոքր չափաբաժին են զբաղեցնում ջրոլորտի ընդհանուր ծավալում,
որոշիչ են երկրային կյանքի համար և ջրամատակարարման ու ոռոգման հիմնական աղբյուրն են: Ջրոլորտի այս հատվածը մշտական փոխազդեցության մեջ է գտնվում մթնոլորտի և երկրակեղևի հետ:

Ջուրն ունի զարմանահրաշ հատկանիշներ: Դրանցից են շարժունակությունը, մեծ ջերմունակությունը, ծավալային փոփոխությունները տարբեր ագրեգատային վիճակների անցնելիս, լուծելու, ինքնամաքրվելու հատկությունները: Շարժունակությունը հեղուկ ջրի բնորոշ հատկանիշն է: Ջրի շարժումն տեղի է ունենում Երկրի ձգողականության ուժի, ջրի խտությունների տարբերության, քամու, Լուսնի և Արեգակի ձգողության հետևանքով: Ջրի միախառնումը նպաստում է նրանց ջերմության, աղիության և քիմիական կազմի  համահավասարեցմանը: Ջրի շարժունակությամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ համաշխարհային օվկիանոսը գտնվում է միևնույն (0-յական) մակարդակի վրա:

Ջրի մեծ ջերմունակությունն աշխարհագրական թաղանթում ունի այն նշանակությունը, որ ջրավազանները դառնում են արեգակնային ջերմության հսկայական կուտակիչներ: Ամռանը կուտակած ջերմությունը ձմռանը հաղորդում են շրջապատին:

Ջուր ըունի ամենամեծ ջերմունակությունը,այդ պատճառով դանդաղ տաքանում է,դանդաղ սառչում:Դրա շնորհիվ ջրավազանները կարգավորում ենմեր մոլորակի ջերմաստիճանը:

Ջուրը կազմաված է եկու ատոմ ջրածնից և մեկ ատոմ թթվածնից, որոնք միմյանց հետ կազմումեն 104 աստիճանի անկյուն: Հենց այս հանգամանքն է պայմանավորում ջրի լուծողականության հատկությունը:

Ջրի նշանակությունը մարդու և կենդանի օրգանիզմների կյանքում:Առանց ջրի կյանք չկա. Կյանքը էվոլուցիոն տեսության համաձայն, առաջացել է ջրում, և ջուր կա յուրաքանչյուր կենդանի էակի օրգանիզմում.մարդը և շատ կենդանիներ 2/3 մասով, իսկ որոշ բույսեր 4/5 մասով կազմված են ջրից: Ջուրն օրգանիզմի հիմնական միջավայրն է, որտեղ ընթանում է նյութափոխանակությունը: Առանց սննդի ավելի երկար կարելի է ապրել, քան առանց ջրի: Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Օրգանիզմում այն առաջացնում է օրգանական նյութերի օքսիդացման արդյունքում և մասնակցում է կենսագործունեության համար կարևոր շատ քիմիական ռեակցիաների: Հասուն մարդու օրգանիզմի 60-65%-ը կազմում է ջուրը: Մարդու օրգանիզմի պահանջը կազմում է օրեկան 2.3 լիտր:Կորցնելով մարմնի ջրի 2%-ը`մարդու մոտ ծարավ է առաջանում, երբ կորուստը հասնում է 6-8%-ի կիսաուշաթափության վիճակ ,  10%-ի դեպքում սկսվում են հալուցինացիաներ և առաջանում են խնդիրներ կոիլ տալու հետ, իսկ 12%-ի դեպքում մարդը մահանում է:

Leave a comment