Ջրոլորտի աղտոտում

371Ջրային օբյեկտների աղտոտման գլխավոր աղբյուրը արտադրական հոսքաջրերն են, որոնք թափվում են գետերը, լճերն ու ջրամբարները: Արդյունաբերական հոսքաջրերը շատ հաճախ աղտոտված են լինում նավթով, ֆենոլներով, ծանր մետաղներով, բարդ քիմիականմիացություններով և տաք հոսքաջրերով:

Նավթը և նավթամթերքը ջրի մեջ բնական վիճակում իսպառ բացակայում են : Այդ պատճառով էլ դրանց նույնիսկ չնչին քանակության հայտնվելն արդեն նշանակում է ջրի աղտոտում: Առաջին հերթին վատանում են հատկապես ձկնկիթի և ձկների զարգացման պայմանները, դանդաղում է կերային ռեսուրսների վերարտադրությունը, ընկնում է ձկների սննդարար արժեքը: Որսված ձկները հաճախ լինում ենթունավոր, ոչ պիտանի սննդի մեջ օգտագործելու համար: Մեծապես տուժում են ձկնային տնտեսությունը և ձկնորսությունը:

Վտանգավոր է ջրիմակերեսին նավթային թաղանթի գոյացումը: Դրա պատճառով խիստ թուլանում է ջրային ավազանի գազափոխանակությունը մթնոլորտի հետ, հետևաբար նաև դրա ինքնամաքրման հնարավորությունը , ինչպես նաև դանդաղում է ջրում եղած աղտոտող նյութերի քայքայման, չեզոքացման գործընթացը:

Ֆենոլների բարձր պարունակությունը ջրում նույնպես գցում է դրա որակը և խմելու ուսննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի: Բացի այդ խախտվում է ավազանի բնական կենսաբանական պրոցեսները, փոխվում է օրգանական աշխարհի կազմը, ընկնում է արտադրողականությունը:

Չափազանց վտանգավոր են թունավոր նյութեր են ծանր մետաղները` սնդիկը, կապարը, կադիումը, պղինձը, մկնդեղը: Արդյունաբերության զարգացմանը զուգահեռ մեծանում է ջրային ավազանները վերոհիշյալ նյութերով աղտոտվելու պրոցեսը: Դրանցով աղտոտված ձկները պիտանի չեն սննդի մեջ օգտագործման համար: Խախտվում են բնական միջավայրում ընթացող պրոցեսները: Մասնավորապես, թուլանում է օրգանական միացություններից ջրի ինքնամաքրման հատկությունը,միաժամանակ պակասում է ջրավազանի կենսաբանական ակտիվությունը: Ծանր մետաղների մեծմասի, հատկապես պղնձի և ցինկի համար բնորոշ է այն, որ ջրավազաններում դրանք, անկախ ժամանակից, ամբողջությամբ  չեն քայքայվում կամ չեն հեռանում: Ջրի մեջ դրանց պարունակությունը նվազեցնելու գլխավոր միջոցը ջրի նոսրացումն է, այսինքն` մաքուր ջուր ավելացնելը:

Ջրոլորտն աղտոտող նյութերի շարքում գնալով ավելի մեծ տեղ են զբաղեցնում բարդ օրգանական միացությունները: Դրանց գլխավոր աղբյուրը քիմիական ձեռնարկություններն են, որոնք ներկայումս արտադրում են այնպիսի միացություններ, որոնք բնության մեջ գոյություն չունեն ընդհանրապես: Այդպիսի միացություններից են ճարպերը, սպիտակուցները, ածխաջրերը, սինթետիկ լվացող նյութերը, ֆոսֆատները և այլն:

Արդյունաբերական աղտոտման առանձնահատուկ տեսակ է ջերմային աղտոտումը: Դրա պատճառը արդյունաբերական տաք հոսքաջրերն են, որոնք խախտում են ջրավազանի ջերմային ռեժիմը: Խիստ վատանում է ձկների զարգացման պայմանները, մի շարք օգտակար մանրէներ ոչնչանում են, դրան հակառակ, ավելանում են մակաբույծները:

Leave a comment