Գործուն աջակցություն Դիջիթեքին

4digiԱյսօր տիար Բլեյանը մի խոսք ասաց. «Եթե մասնակցում եք Դիջիթեքին, ուրեմն Սեբաստացի եք»: Իսկ ես էլ կարծում եմ, եթե մենք մասնակցում ենք, ուրեմն պետք է մեր ընկերներին, այլ մարզերի ու երկրների գործընկերներին, շրջանավարտներին նույնպես մեր ուսումնական տոնի մասնակիցը դարձնենք ու վարակենք այս շնչով: Կարծում եմ ինձ մոտ ստացվել է:

Դիջիթեքի հայտարարությունները տարածել եմ ֆեյսբուքյան ընկերներիս էջերում, անհատական և խմբային հանդիպումներում պատմել եմ և արդյունքում՝

Ջեյրանյան Ժանիետա Կրթահամալիրի շրջանավարտ

Ղալայան Վազգեն- Լոռու մարզից կրթական փոխանակումներ ծրագրով եկել էր Երևան, իր ընկերների խմբի հետ, և դարձավ մեր կրթահամալիրի ստուգատեսների ու ճամբարների  մասնակիցներից՝կիսվում է իր դիջիպատումով

Մկրտումյան Ջանիկ – Լոռու մարզից, տեղեկացել էր ֆեյսբուքում տեղադրված իմ հայտարարությունից, դիմեց և մասնակցեց

«Ձայն աշակերտի»- կրկին Լոռու մարզ, ներկայացնում են, իրենց մարզում ուսման բնագավառում առակա սոցիալական խնդրի մասին տեսանյութ

Leave a comment