Սեբաստացիական ուխտագնացությանն ընդառաջ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոցի նախագծային խումբը պատրաստվում է ուխտագնացության դեպի սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն։

Սկսում ենք հանդիպումների շարք հրավիրյալ մասնագետի հետ, ով ունի հոգևոր կրթություն և ուխտագնացությունների կազմակերպման մեծ փորձ։

Հրավիրյալ մասնագետ՝  Jerusalem Travel ընկերության հիմնադիր Հովհաննես Մարտիրոսյան

Նախագծի նպատակն է

  • սովորողների մոտ ձևավորվել արժեքային համակարգ ուխտ, ուխտագնացություն երևույթի նկատմամբ։

Ընթացքը

  • ըստ ժամանակացույցի մասնագետնի հետ կազմակերպել զրույց-քննարկումներ
  • սովորողներն իրենց բլոգներում պատմում են հանդիպումների ընթացքը, հանձնարաված նյութերը վերլուծում
  • հայաստանյան ուխտագնացություն։

Զրույցների բովանդակային ուղղությունները

  • Ուխտագնացություն, ուխտ
  • Վարք Մխիթարի
  • այլ՝ կախված սովորողների հետ քննարկումների արդյունքների

Արդյունքում

  • սովորողները պատրաստ կլինեն սեբաստացիական ուխտագնացությանը
  • հաղորդակից կլինեն ուխտի խորհրդին
  • բլոգներում կունենան նախապատրաստական փաթեթ

Համակարգումը՝ Մարթա Ասատրյանի, Արի Ագոփի

Leave a comment