Ուխտավորները

Նախագծի մասնակիցների համար կարևոր փուլ է նախապատրաստական աշխատանքները, որն իրականացվում է հստակ ժամանակացույցով և բովանդակությամբ։

Դեպի Մխիթարյան միաբանություն սեբաստացիական առաջին ուխտագնացությանն ընդառաջ՝ հետազոտական վարժարանում մեկնարկել է «Մխիթար Սեբաստացի» դասընթացը։ Դասընթացի ծրագրի հեղինակներն են՝ Աշոտ Տիգրանյանը, Նունե Մովսիսյանը, Հրայր Խաչատրյանը։

Հունվարյան ստուգատեսային-նախագծային ճամբարն իսկական ժամանակն է դասընթացի փորձարկման։

Հունվարի 11

Հունվարի 11-ին ուխտավորների նախագծային խմբի հետ ունեցանք երկու հետաքրքիր պարապմունք, որոնց լուսաբանումները կարող եք կարդալ․

Անահիտ Թովմասյանի բլոգում

Արի Ակոբի բլոգում էլ կարդացեք

Հունվարի 26-ին ունեցանք երկու հանդիպում հրավիրյալ մասնագետի հետ և Հրայր Խաչատրյանի՝

Անահիտ Թովմասյանի պատումը

  • Ի դեպ, լավ չեմ հիշում՝ Հովհաննեսը սերն ու պատասխանատվությունը ուղիղ ձևով իրար կապեց, թե ոչ, բայց իմ մտքում դրանք միանգամից կապվեցին իրար, որովհետև պատասխանատվությունն ընդհանրապես կարևոր բան է մարդու համար, բայց սիրող մարդը անպայման նաև պատասխանատու է լինում։

Մանե Բարսեղյանի պատումը

  • Սեր, ճանաչողություն, պատասխանատվություն, ժամանակ։ Չորս կարևորագույն բառեր որոնք ուղեկցելու են մեզ ոչ միայն ուխտագնացության ժամանակ , այլ նաև մեր ամբողջ կյանքում: 

Օֆելյա Անդրեասյանի բլոգում

  • Քննարկում ենք պատմական տեսանկյունից Հայաստանը, աշխարհը Սեբաստացու ժամանակ, Սեբաստացին գրականության մեջ, Միաբանության դերը աշխարհում և ավելի խորը ուսումնասիրություններ ենք կատարում։ 
Համակարգումը՝ Մելինե Փարամազյանի
Ուսումնական ժամերգություն

Leave a comment