ՀՀ ջրային ռեսուրսները։ Սևանա լիճ

Մոդուլի նպատակն է ուսումնասիրել Սևանալ լճի խնդիրները, ներկայացնել հնարավոր լուծումներ։

Հայաստանի հանրապետության Գեղարքունիքի մարզում է գտնվում Սևանա լիճը։ Այն համարվում է ՀՀ ամենամեծ, իսկ Հայկական լեռնաշխարհի մեծությամբ երրորդ լիճը։

Հայաստանի համար լիճը ունի կենսական նշանակություն, քանի որ իր մեջ ամբարում է քաղցրահամ ջրի մեծ պաշարներ։ Հարավային Ամերիկայում գտնվող Տիտիկակա լճից հետո Սևանը քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է։ Այն գտնվում է ծովի մակարդակից 1900մ բարձրության վրա։

Նախագծի շրջանակում ուսումնասիրում ենք՝

  • Սևանա լճի դերն ու նշանակությունը
  • Բնապահպանական խնդիրները
  • Սևանա լիճը կառավարության ծրագրում
  • Սևանա լճի մասին ՀՀ օրենքը
  • Աշխարհի լճերը

Անհրաժեշտ ուսումնական նյութեր

Նախագծի արդյունքում ունենում ենք՝

  • Վերլուծական հոդված՝ Սևանա լիճն իր բազում խնդիրներով (վերնագիրը կարող եք ինքներդ գրել)

Մոդուլի նպատակն է ներկայացնել ՀՀ-ում ջրային ռեսուրսների բնապահպանական խնդիրները։

Ընտրել նշված թեմաներից մեկն ու կատարել ուսումնասիրություն

  • ՀՀ ջրային ռեսուրսների բաշխվածությունը, կառավարման խնդիրները
  • ՀՀ գետերի էկոլոգիական խնդիրները
  • Գետերը փոքր ՀԷԿ-եով խեղդվում են
  • Արտեզյան ջրերի նշանակությունն ու խնդիրները
  • Ջրամբարները որպես գետերի հոսքի կառավարման միջոց
  • Երևանյան լիճ
  • Գետ-հանք

Ուսումնական ռեսուրսներ

Մոդուլի արդյունքում ունենում ենք հոդված, վերլություն նշված թեմաներից որևէ մեկով

Ընտրել նշված թեմաներից որևէ մեկն ու կատարել աշխատանք՝ թարգմանություն, ուսումնասիրություն, հետազոտություն

  1. Աշխարհի հանրահայտ մայրաքաղաքները և գետերը
  2. Ինչից է, որ որոշ գետեր չեն խառնվում իրար
  3. Աշխարհի ամենաախտոտված գետերը
  4. Համաշխարհային օվկիանոսը պլաստիկե աղբի կղզի
  5. Միֆեր ջրի մասին
  6. Հետաքրքիր փաստեր ծովերի մասին
  7. Ջուրն ու զբոսաշրջություն ուղիղ համեմատական
  8. Կյանքը այն երկրներում, որտեղ ջուրը ոսկու գին ունի
  9. Ջրի պատմությունը
  10. Ինչպիսի ջուր ենք մենք խմում

Leave a comment